Պուտինը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցում բոլոր երկրների շահագրգռվածության մասին։

«Վերջին կրակոցները ցույց տվեցին, որ այնտեղ իրավիճակը չի հանդարտվել»,- ասել է նա՝ դիմելով դիվանագետներին։

Նրա խոսքերով` մեծանում է ռուսական դիվանագիտության դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման գործում։
«Կայունություն ապահովելու համար մեծ պահանջարկ ունեն ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր», – ասել է նա ԱԳՆ կոլեգիայում։

Պուտինը նշել է ռուսական դիվանագիտության աճող դերը Հարավային Կովկասում տնտեսական կապերի վերականգնման, կենսական կարևոր տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման գործում։

«Մենք փոխվարչապետների մակարդակով ստեղծել ենք համապատասխան միջպետական ​​հանձնաժողով, իմ կարծիքով՝ այնտեղ վատ հեռանկարներ չկան»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է հետխորհրդային տարածքում բարիդրացիության և գործընկերության մթնոլորտի հետագա ձևավորման կարևորության մասին։SHARE0